Պատմությունը
«Մոսկվա» կինոթատրոնը գտնվում է Աբովյան փողոցի Շառլ Ազնավուրի հրապարակում՝ 1930-ականներին քանդված Պողոս-Պետրոս եկեղեցու տեղում։ Տիրան Երկանյանի և Գևորգ Քոչարի նախագծով այն բացվել է 1936 թ. դեկտեմբերի 12-ին՝ «Պեպո» խորհրդահայ ֆիլմով։ 1960-ին շենքը վերանախագծվեց, իսկ 1983-ին ճակատը զարդարվեց հայտնի ֆիլմերի տեսարաններով՝ «Պեպո», «Դավիթ Բեկ», «Չապաև» և այլն։
1999-ին սեփականաշնորհված և վերանորոգված կինոթատրոնը վերաբացվեց 2000-ի սեպտեմբերին։ 2004-ից այն «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի գլխավոր վայրն է։ Այսօր այստեղ չորս դահլիճ կա՝ 491 տեղանոց կարմիր դահլիճը, 350 տեղանոց կապույտը և երկու փոքր դահլիճ, ինչպես նաև բացօթյա դահլիճ արևելյան կողմում։ Դիմացի հրապարակը 2001-ին կոչվեց Շառլ Ազնավուրի անունով։
Ինչ տեսնել
Լուսանկարներ՝ Pandukht, CC BY-SA 3.0