Պատմությունը
Սիսավանքը՝ Սուրբ Գրիգոր եկեղեցին, գտնվում է Սիսիան քաղաքում։ Ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի՝ այստեղ եկեղեցի է հիմնադրել Սյունյաց Վարազդուխտ իշխանուհին, իսկ 7-րդ դարի վերջին քառորդում Կոհազատ իշխանը և Սյունյաց Հովսեփ եպիսկոպոսը այն հիմնովին վերակառուցել են։ Սյունյաց իշխանները վանքի առջև կառուցել էին նաև արքունական տուն և ապարանք։
Եռաստիճան որմնախարսխի վրա սրբատաշ կապտավուն բազալտից կառուցված եկեղեցին կրկնում է Հռիփսիմեի հատակագիծը՝ չորս խորան, դրանց միջև երեք քառորդ խորշեր և անկյուններում ավանդատներ։ Գմբեթի քիվին չորս ավետարանիչներն են՝ քանդակված մինչև գոտի, աջ ձեռքը բարձրացրած, իսկ ներսում՝ գմբեթի տակ, Կոհազատ իշխանի, Հովսեփ եպիսկոպոսի և Թեոդորոս վանականի պատկերաքանդակները։ Տեղացիներին այն հայտնի է Սուրբ Հովհաննես անունով՝ արևմտյան պատի արձանագրության հիման վրա։
Ինչ տեսնել
Լուսանկարներ՝ Beko, CC BY-SA 4.0